Ամուսնու հետ սկանդալային բաժանումից հետո լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ երգչուհի Լոլիտա Միլյավսկայան նոր սիրելիի ուղեկցությամբ հանգստի է մեկնել։
«Նա հայտնի մարդ չէ: Մենք պայմանավորվել ենք, որ մոտակա ժամանակներս չենք հանրայնացնելու մեր հարաբերությունները»,- «Ты не поверишь!» հեռուստածրագրի ընթացքում խոստովանել է Լոլիտան:
Միլյավսկայան պարզաբանել է, որ իր ընտրյալը հեռու է շոու-բիզնեսի աշխարհից և լուրջ պաշտոն է զբաղեցնում։
Երգչուհին նաև խոստովանել է, որ այլևս չի պատրաստվում կրկնել նախկինում գործած սխալները: Նա համարում է, որ իր ամենամեծ սխալը տղամարդկանց համար վճարելն էր: Լոլիտայի պնդմամբ՝ ինքը միայն հիմա է զգում՝ ինչ է նշանակում սիրված կին լինելը:
55-ամյա երգչուհի Լոլիտան ամիսներ առաջ է ամուսանալուծվել 44-ամյա Դմիտրիի հետ: Նրանց բաժանության շուրջ շատ շշուկներ էին պպտվում: Շատերը պնդում էին, որ Դմիտրին դառնալով աղանդավոր՝ հեռացել է ընտանիքից, իսկ մյուսները պնդում էին, որ նրանց վեճերի պատճառը Դմիտրիի դավաճանություններն են: