Ամուսնությունից հետո արքայազն Հարրին սկսել է ճաղատանալ: Նախորդ տարվա վերջին նա այցելել է մասնագիտացած կլինիկա, որտեղ կատարել են մազերի փոխպատվաստում: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Փորձագետները նշում են, որ 35-ամյա Հարրիի մոտ այդ գործընթացը կրկնակի ակտիվացել է ամուսնությունից հետո:
«Այն կլինիկան, ուր այցելել է Հարրին, աշխարհում լավագույններից է: Հարրիի համար մտածել են բուժման տարբեր մեթոդներ: Դա շատ թանկ է արժեցել»,- ասել է պարբերականի աղբյուրներից մեկը:
Մասնագետը նաև ենթադրել է, որ Հարրիին կլինիկա է ուղղորդել կինը՝ Մեգան Մարքլը։