Բոստոնում ավարտված «Միսս Բոստոն» ամենամյա գեղեցկության մրցույթում հաղթողը հայուհի Քրիստինա Այանյանն է:
Նա ծնվել է ԱՄՆ-ում, գեղեցկության մրցույթների սկսել է մասնակցել դեռ յոթ տարեկանից: 10 տարեկանում Քրիստինան ճանաչվել է «Միսս Բոստոն» մանկապատանեկան մրցույթի հաղթող, իսկ 2013 թվականին ստացել է Մասաչուսեթս նահանգի գեղեցկության մրցույթի գլխավոր թագը:
Քրիստինա Այանյանը լավ տիրապետում է հայերեն լեզվի, հաճախ է այցելում Հայաստան, իսկ ավելի վաղ աշխատել է ABC հեռուստաընկերությունում՝ լուսաբանելով Emmy մրցանակաբաշխությունը:
Այժմ թղթակցում է The Armenian Weekly-ին: