Հոլիվուդյան դերասանուհի Էմմա Սթոունը տարեսկզբին նշանադրվել էր Saturday Night Live շոուի սցենարիստ 34-ամյա Դեյվ Մաքքերիի հետ։
Այդ մասին «Լա-Լա Լենդ» ֆիլմի օսկարակիր դերասանուհի Էմմա Սթոունը հայտնել էր ինստագրամյան էջում՝ հրապարակելով սիրելիի հետ ռոմանտիկ լուսանկար:
Զույգը խուսափում է խոսել անձնական կյանքին վերաբերող թեմաներից, սակայն լրագրողների հետ զրույցում Էմման պատմել է, որ սիրելիին հանդիպել է 2016 թվականին՝ SNL-ի նկարահանումներից մեկի ժամանակ:
Օգոստոսին «Էլեն շոու»-ի ժամանակ դերասանուհին խոստովանել էր, որ երազում է երեխաներ ունենալու մասին:
Արդեն հայտնի են աստղային զույգի սպասվող հարսանյաց հանդեսից մանրամանսեր, որոնք VOGUE-ին են տրամադրել Էմմա Սթոունի ընկերները. քանի որ և՛ Սթոունը, և՛ Մաքքերին բուսակեր են, նրանց ամուսնական արարողությանը չի լինելու ոչ մի մսային ուտեստ:
Զույգը պլանավորում է փոքրիկ խնջույք կազմակերպել, որին ներկա կլինեն միայն ամենամտերիմ ընկերները:
Քանի որ 2017 թվականից Սթոունն արդեն Louis Vuitton-ի պաշտոնական ներկայացուցիչն է, նա որոշել է օգտագործել գեղեցիկ աքսեսուրաներ ու զարդեր հենց այդ բրենդից: Աստղային ընկերներից ներկա կլինի միայն Ջենիֆեր Լոուրենսը: