«Louis Vuitton»-ը ներկայացրել է տղամարդկանց համար նախատեսված կաշվե պարագաների նոր հավաքածու: Այն նկարահանել է շվեդ լուսանկարիչ Յոհան Սանդբերգը:
Դիզայներ Վիրջիլ Աբլոն «The New Formals» հավաքածուի մեջ ներառել է պայուսակիների 7 մոդել:
Աքսեսուարները պատրաստված են բնական կաշվից՝ սև և շագանակագույն երանգներով: Դրանց վրա դաջված են բրենդի տարբերանշանները և, որպես դիզայներական նոր լուծում, ավելացվել են մետաղյա շղթաներ: