Հայտնի երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքի ու նրա կնոջ՝ դերասանուհի Ջեսիկա Բիլի ամուսնությունը գրեթե փլուզվեց այն բանից հետո, երբ երգչին նկարահանումների դադարների ընթացքում նկատել էին ֆիլմի իր զուգընկերոջը՝ Ալիշա Ուեյնրայթին սիրահետելիս:
Բայց նույնիսկ այն բանից հետո, երբ Ջասթինը հրապարակային ներողություն խնդրեց կնոջից, Ջեսիկա Բիլը վերջնականապես չի կարողանում ներել ամուսնուն: Երգիչը ամեն կերպ փորձում է վերականգնել կնոջ կոտրված սիրտը անակնկալներով ու ռոմանտիկ քայլերով: Ջասթինը թանկարժեք նվերներ ու բազմաթիվ ծաղկեփնջեր է ուղարկում Ջեսիկային, ռոմանտիկ հաղորդագրություններ գրում և ամեն հնարավոր քայլով ապացուցում, թե որքան է սիրում կնոջը: