Ինչի՞ց է Ջասթին Բիբերը հրաժարվել հանուն իր կնոջ

Երգիչ Ջասթին Բիբերը վերջապես որոշեց վերադառնալ իր հին կերպարին: Արդեն երկար ժամանակ էր, ինչ երգչի երկրպագուները քննադատում էին նրա արտաքին տեսքը ու հորդորում սափրել բեղերը:

Ջասթինը երկար ժամանակ անտեսում էր երկրպագուների դժգոհություններն ու հորդորները: Բայց նրա կինը՝ Հեյլին ևս սկսեց նյարդայնանալ ամուսնու բեղերից ու հանուն կնոջ Բիբերը վերջապես սափրեց բեղերը: