Մի քանի օր առաջ Բրյանսկում կայացած համերգի ժամանակ Օլգա Բուզովան բեմից ցած է ընկել: Երգչուհին հույս ուներ ցատկել ամբոխի մեջ: Օլգային բռնելու փոխարեն, մարդիկ այս ու այն կողմ են ցրվել ու երգչուհին ցած է ընկել: Ոչ ոք նույնիսկ չէր շտապում նրան օգնել: Մարդիկ պարզապես կանգնել և ծիծաղում էին Բուզովայի ձախողման վրա:
Երգչուհու ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: Ըստ որոշ տվյալների, ընկնելու պահն արձանագրող տեսանյութը հեռացվել է սոցիալական ցանցերից, հենց Օլգայի պահանջով: Սակայն համացանցում արագորեն տարածվեց մի տեսանյութ, որում օգնականները երգչուհու թևերից բռնած օգնում են նրան կուլիսներից հասնել հանդերձարան: Տեսանյութում պարզ երևում է, որ Բուզովան հազիվ է ոտքի վրա կանգնում:
https://www.instagram.com/p/B8j_1zyFPY-/?utm_source=ig_embed