Եվգենի Պետրոսյանի 30-ամյա կինը՝ Տատյանա Բրուխունովան, հոգնել է հանրային լինելուց։ Այդ առիթով իր ապրումների մասին նա հայտնել է հետևորդներին։
«Վերջին երկու տարիների ընթացքում վեց անգամ ցանկացել եմ ջնջել սոցիալական ցանցերի բոլոր հաշիվները։ Ոչ, ես սոցիոֆոբ չեմ։ Ես սիրում եմ շփումը, բայց ինձ սարսափելի վախեցնում է որ ինձ քննարկում են կեղտոտ լրատվամիջոցները»,- հայտարարել է նա։
Հումորիստի սիրելին Instagram-յան էջում պատմել է, որ իրեն առհասարակ դուր չի գալիս այն հայտնիությունը, որը նա ստացել է վերջին շրջանում։
Բրուխունովան հայտարարել է, որ ինքն առհասարակ հանրային մարդ չէ և չի սիրում, երբ իրեն քննարկում են լրատվամիջոցներում:
«Լրագրողները փչացնում են իմ կյանքը»,- ասել է նա: