Գիրք նվիրելու օր. ի՞նչ են կարդում շոու-բիզնեսի ներկայացուցիչները

Գիրք ընթերցելը ժամանակակից է, գիրքն էլ լավագույն նվերն է՝ ցանկացած տոնին: Վերջին տարիներին ընթերցանության և գրքերի նկատմամբ հետաքրքրությունն աճել է. գրականագետները, գրախանութների ղեկավարներն ու ընթերցասերները փաստում են՝ Գիրք նվիրելու օրը տոն է բոլորի համար:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին ավանդաբար անցկացվող տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և մեծ արձագանք է գտել հանրության շրջանում: Արդեն ավանդույթ է դարձել, որ այսօր գրքասերները միմյանց պետք  գիրք նվիրեն:
Showbiz.am
կայքի հետ զրույցում հայ հայտնիները կիսվել են՝ պատմելով, թե որոնք են իրենց սիրելի գրքերը և ինչ են պատրաստվում նրանք նվիրել իրենց ընկերներին այսօր:

Ժակ Պապիկյան

«Ժամանակակիցներից կառանձնացնեմ ՝ Չակ Պոլանիկ, Չարլզ Բուկովսկի, Սերգեյ Դովլաթով, Ջորջ Օրուել և այլն … Թվարկածներիցս տպավորել և ազեդցություն են ունեցել ինձ վրա՝ Ալբեր Կամյույի «Անկում»-ն ու «Օտարը» վիպակները, որոնք մեկ միասնական հրատարակությամբ էին ձեռքս ընկել, ինչպես նաև Դոստաևսկու «Ոճիր և պատիժ»-ը:
Հետագայում արդեն՝ Հերման Հեսսե, Միլան Կունդերա, Մուրակամի, Բեգբեդեր և բազում այլ անուններ հայտնվեցին իմ գրադարանում: Հանճարեղ է Թումանյանը, անչափ հոգեհարազատ՝ Ուիլյամ Սարոյանը, Համո Սահյանը»,- պատմում է Ժակը:

1.Սերգեյ Դովլաթով – «Միայնակների քայլերթ»
2.
Միլան Կունդերա – «Հրաժեշտի վալս»
3.
Չառլզ Բուկովսկի – «Ծեր այծի նոթերը»
4.
Հարուկի Մուրակամի – «Ոչ ոքի կարուսելի վրա»
5.
Ալբեր Կամյույի – «Անկում»

Անուշիկ Առաքելյան

Կաֆկա  «Կերպարանափոխություն»

Անկախ նրանից, թե մարդ որքան է աշխատել, ինչ աշխատանք է ունեցել, եթե մի օր նա այլևս չաշխատի ու չկարողանա հոգալ իր կարիքները՝ կդառնա իր: Երբ մարդ հիվանդանում է ու չի կարողանում ինչ-որ բան անել, ստեղծել, արդեն անգամ ընտանիքի համար է դառնում անպետք:
Կարդալով այս գիրքը՝ հասկանում ես, որ պետք է ամեն ինչ անել կյանքում կայանալու համար, որովհետև հասարակությունը քեզ հիվանդի կերպարում չի ընդունի երբեք:

Օրհան Փամուք  «Ձյուն»
Տարիներ առաջ եմ կարդացել, շատ տպավորվել էի. պատմության կենտրոնոմ 2 ուժեղ կանանց պատմություններ են:
Տպավորվել է մի դրվագ, երբ հեղինակն անցնում է շատ հարուստ ու շքեղ փողոցով, որը նախկինում պատկանել է հայերին:

Սամուել Բեկետ  «Գոդոյին Սպասելիս»
Մարդու մեծ խնդիրն այն է, որ մենք բոլորս ինչ-որ բանի ենք սպասում: Մենք անվերջանալի սպասելիքներ ունենք, ու այդպես էլ կյանքի տարիներն անցնում են, ու շատերը ոչինչ էլ չեն անում՝ սպասելով իրենց Գոդոյին:
Խորը ու սթափեցնող ստեղծագործություն է, որը սովորեցնում է, որ մենք ենք պատասխանատու մեր կյանքի համար:

Ֆեոդոր Դոստոևսկի «Կարամազով եղբայրներ»
Հետաքրքիր է, թե որքան ճիշտ է ներկայացվում տարբեր տղամարդկանց կերպարները. ուժեղ, թույլ, ազնիվ, անկեղծ: Ներկայացված կերպարներից յուրաքանչյուրին կարելի է հանդիպել մեր հասարակության մեջ:

Էռնեստ Հեմինգուեյ  «Ֆիեստա»
Շատ հետաքրքիր է անդրադառնում կին-տղամարդ հարաբերություններին, նրա մոտեցումը տարբերվում է  մյուսներից:

 

 

Ծովինար Մարտիրոսյան

  • Դոստոևսկի – «Ապուշը»
  • Ցվետաևայի բանաստեղծությունները
  • Հրանտ Մաթևոսյան – «Ծառերը»
  • Չինգիզ Այթմատով – «Կառափնարան»
  • Նարեկացի

 

Լիդուշիկ

  • Հանս Քրիստիան Անդերսենի Հեքիաթները
  • Լիոն Ֆոյխտվանգեր – «Գոյա»
  • Շառլ Ազնավուր – «Ազնավուրը Ազնավուրի մասին»
  • Օսկար Ուայլդ – «Դորիան Գրեյի դիմանկարը»
  • Դեյլ Քարնեգի – «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»

 

Մավր Մկրտչյան

 

  • Նարեկացի – «Մատյան ողբերգության»
  • Րաֆֆի – «Կայծերը»
  • Միխայիլ Բուլգակով – «Վարպետը և Մարգարիտան»
  • Օնորե Դը Բալզակ – «Շագրենի Կաշին»
  • Անտուան դը Սենտ Էքզյուպերի – «Փոքրիկ Իշխանը»

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան