Ռուսական Առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» թոք շոուի հաղորդավար Իվան Ուրգանտն իր հյուրերից մեկի՝ հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևայի հետ կորոնավիրուսի թեմայով հումորային երգ է կատարել:
Երգի համար հիմք է ընտրվել երգիչ Վալերի Լեոնտևի «Милый друг, не скучай» հիթը:
Ուրգանտը և Մալիշևան հիթի բառերն ամբողջովին փոխել են՝ հումորային տեքստ ներկայացնելով նրա վերաբերյալ, թե ինչպես է պետք պաշտպանվել նոր տեսակի վարակից: Երգի տեքստի մի հատվածում նշվում է՝ «ֆաշիստներին հաղթել ենք, այս ախտին էլ կհաղթենք»:
Հատկանշական է, որ երգի կատարման ժամանակ դաշնամուր նվագած Մալիշևան նախքան այս երբևէ դաշնամուր չէր նավագել: Սակայն դաշնակահար Դենիս Մացուևի հետ 72 ժամ տևած պարապմունքների արդյունքում որոշակի հմտություններ է ձեռք բերել։