Դիզայներ Վիկտորյա Բեքհեմը նկարահանվել է Vogue ամսագրի հունական հրատարակության համար և հայտնվել գլխավոր շապիկին: Աստղը ֆոտոշարքից մի քանի լուսանկար ցուցադրել Է Ինստագրամի իր էջում:
Մարտ ամսվա համարի շապիկի համար նախատեսված լուսանկարներից մեկում Բեքհեմը ներկայացել է հունական Zeus+Dione բրենդին պատկանող կապույտ զգեստով:
Մեկ այլ լուսանկարում երգչուհին ներկայացել է իր ապրանքանիշի նոր հավաքածուի զգեստով, ինչի մասին գրված է լուսանկարի մեկնաբանություններում: Աստղը նաև ներկայացել է այլ կերպարներով։