«Ռուսաստանի թագուհի 2019» գեղեցկության մրցույթի հաղթողի՝ Էլինա Վորոնցովայի բնակարանը կողոպտել են. գողացել են ոչ միայն գումար ու թանկարժեք իրեր, այլ նաև գեղեցկուհու թագը, որի արժեքը 10 միլիոն ռուբլի է: Այդ մասին աղջիկն իմացել է այն ժամանակ, երբ մասնակցել է Լյուքսեմբուրգում անցկացվող ցուցադրությանը:
Գեղեցկուհին համոզված է, որ կողոպուտն իրականացրել է իր տան աշխատակիցներից մեկը, իսկ երկրպագուները սոցիալական ցանցերում քննարկում են այս միջադեպը՝ մեղադրելով Էլինային ու կարծելով, որ նա է թագը վաճառել, իսկ հիմա ցանկանում է մեղքն ինչ-որ մեկի վրա գցել:
Հիշեցնենք, որ թագը նրան տրված էր մեկ տարով:
«Նա պարտավոր է 2020 թվականի սեպտեմբերին վերադարձնել թագը: Թե ինչպես նա կանի դա, մեզ չի վերաբերվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ռուսասատնի թագուհի» գեղեցկության մրցույթի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն: