Միլանում կայացել է «Fendi»-ի այս տարվա աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը: Բրենդն այս տարի շեշտը դրել է կանացիության ու ռետրո ոճի վրա: «Fendi»-ի նոր հավաքածուն հագեցած է լայն թևերով գեղեցիկ զգեստներով, կաշվե վերարկուներով, թվաշյա շրջազգեստներով: Բրենդը հերթական անգամ հիացրել է նորաձևության աշխարհին՝ հագուստի ամեն մի դետալը գեղեցիկ ու բարձրաճաշակ կերպով ստեղծելու և մաուցելու շնորհիվ: