104 տերականում կյանքից հեռացած հոլիվուդյան դերասան Քրք Դուգլասն իր ամբողջ ունեցվածքը նվիրաբերել է կարիքավորներին, հայտնում է Mirror-ը։
Որդուն՝ դերասան Մայքլ Դուգլասին, հայրիկը ոչ մի ցենտ չի թողել։
Հոլիվուդի վաստակավոր «Սպարտակը» գրեթե 80 մլն դոլար է նվիրաբերել իր բարեգործական ֆոնդին, որից որոշ բաժին հատկացվել է Քրք և Աննա Դուգլասների մանկական կենտրոնին, Քրք Դուգլասի անվան թատրոնին և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին։ Դերասանի ունեցվածքի մի մասը կստանա Սուրբ Լավրենտիոսի համալսարանը, որը գտնվում է Նյու Յորքում։ Գումար կստատնան աղքատ ընտանիքներից ուսանողները։
Շատերը կարծում են, որ Քրք Դուգլասի այս քայլը պայմանավորված է ընատնիքի հետ կոնֆլիկտային հարաբերություններով, սակայն Մայքլ Դուգլասը հավատացնում է, որ դրանք ստահոդ շշուկներ են:
Նրա խոսքով՝ հայրը հիանալի կյանք է ապրել իրենց հետ և կինոմատոգրաֆիական ժառանգություն թողել ապագա սերունդներին։
Հիշեցնենք, որ Քրք Դուգլասը կինոյում հանդես է եկել բազմաթիվ նշանավոր դերերով («Սպարտակ», «Դետեկտիվ պատմություն»), խաղացել նաև Բրոդվեյում։ Գրել է 10 գիրք: