«Salvatore Ferragamo» ապրանքանիշը ներկայացրել է այս տարվա իր աշուն-ձմեռ հավաքածուն: Այն հագեցած է գունային ու ոճային հետաքրքիր համադրություններով: Նոր հավաքածուն ներառում է տրիկոտաժե զգեստներ, կոստյումներ, տաք վերարկուներ, երկար կաշվե բաճկոններ, բարձր գոտկատեղով տաբատներ և այլն: Կոշիկները նույնպես բավականին հետքրքիր լուծումներով են ստեղծված՝ կաշվի, մորթու և մետաղական դետալների օգտագործմամբ: