Երգչուհի Սրբուկն այս օրերին պատրաստվում է մարտի 6-ին Բուլղարիայում նախատեսված իր մենահամերգին։
Չնայած հագեցած գրաֆիկին՝ Սրբուկը հասցրել է նաև նոր ֆոտոշարք իրականացնել։
Նոր լուսանկարները հրապարակվել են Սրբուկի ինստագրամյան օգտահաշվում։ Նկարներում երգչուհին ներկայացել է մարմանգույն դասական տաբատով և նույն գույնի տոպով։ Իր կերպարն ամբողջացնելու համար Սրբուկը նախընտրել է պարզ և հասարակ վարսահարդարում և դիմահարդարում՝ ընդգծելով իր բնական տեսքն ու ոճը։
«Մարմնի լեզուն»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է երգչուհին։