Ռուս դերասանուհի Ելենա Ստեպանենկոն պատմել է նախկին ամուսնու՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին։
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Ստեպանենկոն հայտնել է, որ «բոլորովին հանգիստ է» վերաբերվում նախկին ամուսնուն:
«Կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, նա ինքն է ընտրել: Եթե նա կարծում է, որ ճիշտ ճանապարհով է գնում, Աստծու սիրուն»,- ասել է դերասանուհին։
Վերջինս հավելել է, որ ներել է Պետրոսյանին ամեն ինչի համար և հերքել է լուրերն այն մասին, որ ամուսնալուծությունից հետո նրան չի թողնում մտնել բնակարան: Ստեպանենկոն ընդգծել է, որ շարունակում է աղոթել նախկին ամուսնու համար:
Հիշեցնենք, որ հայտնի էստրադային զույգն ամուսնալուծվել է 2018թ. նոյեմբերին