Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի դուստր Միքայելային ձերբակալել են ընտանեկան բռնության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ 23-ամյա Միքայելա Սփիլբերգը ձերբակալվել է շաբաթ օրը՝ փետրվարի 29-ին, Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքում։
Աղջկա ձերբակալությունը հաստատել է նրա 47-ամյա փեսացուն՝ Չակ Պանկովը։
«Դա ճիշտ է», – ասել է Պանկովը լրագրողների հետ զրուցյում: Նա նշել է, որ միջադեպը «թյուրիմացություն էր» և հիմա արդեն ամեն ինչ հարթվել է:
Ընդ որում տղամարդը չի բացահայտել կատարվածի մանրամասները։
Աղջիկը ձերբակալվել է 12 ժամով։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ օսկարակիր կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի դուստրը, ում հետ երազում են աշխատել Հոլիվուդի շատ աստղեր, որոշում է կայացրել կարիերան սկսել պոռնոինդուստրիայում: Միքայելայի խոսքեով՝ ծնողները չեն տխրել, ընդհակառակը՝ աջակցել են իրեն այդ որոշման հարցում։