Ցանկանո՞ւմ եք թարմացնել ձեր գարնանային զգեստապահարանը: Մտապահեք, թե ինչ հագուսներ պետք է գնել և ինչպես դրանք ճիշտ համադրել: Ձեզ ենք ներկայացնում 7 նորաձև համադրություններ, որոնք կարելի է հեշտությամբ կրկնել և լինել ոճային:
«Ոտքից գլուխ» կաշի
Կաշին նորաձևության տենդենցների շարքում դեռևս առաջատար է և, կարծես թե դեռ բավականին երկար ժամանակ ակտուալ կլինի: Դուք կարող եք լրացնել ձեր հագուստը կաշվե աքսեսուարներով և նույնիսկ կարող եք կրել ամբողջովին կաշվե հագուստ: Մի սահմանափակվեք սև գույնով, կաշվե հագուստների դեպքում կան հիանալի գունային այլընտրանքներ՝ կաթնագույն, զմրուխտե, շոկոլադագույն, ձիթապտղի և գինու երանգներ:
Միագույն սվիտեր և պիջակ
Այս գարնանը վստահ կարող եք կրել պայծառ տրիկոտաժե սվիտեր և դրա գույնի պիջակ կամ բաճկոն: Այս հնարքը կստեղծի հագուստի լրացուցիչ շերտ, կտաքանացնի զով եղանակին և կերպարը կդարձնի ավելի խիստ, էլեգանտ ու թանկարժեք: Այդ համադրություն հետ կարող եք կրել կաշվե, ջինսե կամ դասական տաբատներ և ուղիղ միդի երկարության կիսաշրջազգեստ:
Դենիմ
Այս սեզոնին հատուկ ուշադրություն է պետք դարձնել ջինսե հագուստին: Կարող եք կրել դենիմ գործվածքից կիսաշրջազգեստներ կամ տաբատներ, դրանք համաադրելով ջինսե վերնաշապիկների ու բաճկոնների հետ: Գործվածքները կարող են լինել նույն երանգի կամ տարբերվել: Դա կախված այն արդյունքից, որը ցանկանում եք ստանալ:
Լայն տաբատ երկարաճիտ կոշիկների տակից
Եթե հետևում եք «street style»-ի տարբեր ոճային բլոգերներ, ապա նկատած կլինեք, որ նրանցից շատերը սկսեցին երկարաճիտ կոշիկներ հանգնել նույնիսկ շատ լայն տաբատի վրայից: Եթե նախկինում նման արարքը նորաձևության աշխարհում հավասար էր հանցագործության հետ, ապա այսօր դա ավելի քան թույլատրելի է և նույնիսկ մոդայիկ: Բայց պետք է հաշվի առնել, որ երկարաճիտ կոշիկները պետք է լայն լինեն: Պետք է զգույշ լինել չափազանց լայն տաբատներից, որպեսզի ոտքերը վիզուալ ավելի կարճ չերևան:
Ամբողջովին սպիտակ
Եթե ձմռանը հոգնել եք մուգ հագուստներից, ապա գարունը հիանալի առիթ է զգեստապահարանըը «թեթևացնելու» համար: Սեզոնի առավել նորաձև համադրություններից մեկը լինելու է ամբողջովին սպիտակ հագուստը: Այն հարմար է արևոտ եղանակին զբոսնելու կամ նրանց համար, ովքեր հիմնականում մեքենայով են շրջում են և չեն վտանգում կեղտոտել հագուստը:
«Անձի երկվություն»
Վստահ կարող եք համադրել «տարբեր օպերաներից» հագուստները միմյանց հետ: Դրանք կարող են լինել պաստելային երանգների նուրբ հագուստի և կոպիտ կոշիկների, լայն կաշվե գոտու և մեծ չափսի բաճկոնների համարություններ:
Երկար տաբատներ և բարձրակրունկ կոշիկներ
Սեզոնի ամենանորաձև տաբատները բարձր գոտկատեղով, լայն ու շատ երկար տաբատներն են, որոնք պետք է կրել բարձրակրունկ կոշիկների հետ: Այս համադրության հիմնական առավելություններից մեկն այն է, որ ոտքերը ավելի երկար են երևում, իսկ գոտկատեղն ավելի բարակ: Իհարկե, անձրևոտ եղանակին դժվար թե կարողանաք նման տաբատ հագնել, բայց չոր և արևոտ օրերին այն ուղղակի հիանալի տարբերակ է: