Բելլա Հադիդի մի քանի կերպար, որոնք հեշտությամբ կարող եք կրկնօրինակել առօրյայում

Ներկայացնում ենք Բելլա Հադիդի մի քանի կերպար, որոնք հեշտությամբ կարող եք կրկնօրինակել առօրյայում և լինել գեղեցիկ և ոճային:

Դենիմ + դենիմ

Փորձեք համատեղել ձեր նախընտրած ջինսե տաբատը ջինսե վերնաշապիկի հետ: Այս համադրությունը գեղեցիկ է նաև, երբ վերնաշապիկի տակից կրում եք մարմնագույն տոպ և վերնաշապիկը արձակում եք:

Dandy ոճ

Գրասենյակային բաճկոնը կարող եք փոխարինել դրա կարճաթև տարբերակով: Ի տարբերություն այն տարբերակի, որ ընտրել է Բելլա Հադիդը, ձեզ խորհուրդ ենք տալիս նախապատվությունը տալ անփայլ գործվածքներին, որոնք ավելի հարմար են աշխատավայրում:

Հագուստի գույնի զուգագուլպաներ

Փորձեք համադրել զուգագուլպաները ձեր հագուստի հետ: Պարտադիր չէ, որ դրանք ունենան շատ վառ գունավորում: Կարող եք սկսել միագույն տարբերակներից, կարևորը՝ գույնը ճիշտ ընտրելն է:

Կաշի + մարմնագույն երանգներ

Կարող եք համդրել կաշվե բաճկոնը կամ տաբատը մարմնագույն երանգների այլ հագուստների հետ: Այս համադրության գեղեցկությունը կայանում է ստվերների և գործվածքների խտության տարբերության մեջ:

Վանդականախշ

Խոշոր վանդակավոր նախշերը շատ ակտուալ է այս գարնանը: Այն կարելի է համադրել դասական զգեստների և կաշվե բաճկոնների հետ: Գեղեցիկ է, երբ բաճկոնը կամ վերարկուն ավելի մուգ երանգ ունեն, քան վանդականախշերի հիմնական երանգները: