Հոլիվուդյան աստղերի և Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում՝ կոսմետիկա և հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր և ռիսկային կերպարներով։
Համարձակ հայուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր 2,4 միլիոն հետևորդներին ներկայացել է կրքոտ ու սեքսուալ կերպարում։
Նա կերպարանք է ընդունել լողազգեստով։
Հրապարակմանը կից նա լատինատառ գրել է․ «Ցավդ տանեմ»: