Հոնքերը դիմահարդարման կարևոր բաղադրիչներից մեկն է, որի շնորհիվ դիմահարդարումը հաջող է ստացվում։ 2020-ին նորաձևության մեջ մտնում են հոնքերի ձևերի, ինչպես նաև գույնի իրենց տարբերակները: Ձեզ կարող է պարզապես զարմացնել որոշ հիմնական միտումներ, բայց նորաձևությունը տարօրինակ բան է, որը երբեմն հասարակություն է նետում շատ անսպասելի նորույթներ։
2020 թվականին շատ անսպասելի թրենդ են տարօրինակ հոնքերը։ Հոնքերը, որոնք չեն մատուցվում տրամաբանությամբ, զարդարում են ամենապայծառ և համարձակ նորաձև կանանց դեմքերը։
Այստեղ հոնքերն ունեն տարօրինակ ձև՝ կամարների, կրկնակի հոնքերի, այտուցված հոնքերի, ինչպես նաև փետուրների տեսքով ։
Հիշեցնենք, որ փետուր հոնքերը նորաձևություն մտան 2017 թվականին, երբ ֆին դիմահարդար Ստելլա Սիրոնենը մի օր որոշեց կատակել: Նա շատ անսովոր հոնքերով դիմահարդարում էր արել և հրապարակել գրելով` «Չե՞ք լսել, որ այս հոնքերը 2017 թվականի գարնան նորաձևություն են»:
Ստելլայի շատ բաժանորդներ անմիջապես վերցրել էին այդ միտումը և յուրաքանչյուրը ինչ-որ բան ավելացնելով սկսել էին դա կրկնօրինակել:
Առաջին հերթին այն նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն բնական խիտ հոնքեր, բայց հարկավոր է դրանք ձևավորել: Ստացվում են, դեպի վեր ցցված մազիկներ՝ դրանց նվազագույն հանելով: Նորարարության ամենահայտնի «հետևորդներն» են Միլա Կունիսը, Մենդի Մուրը, Սառա Պոլսոնը: Դա անում են նաև այն աղջիկները, ովքեր նոսր հոնքեր ունեն և միկրոբլեյդինգի օգնությամբ «մազիկներ» են նկարում։