Ամերիկյան Marvel կինոստուդիան հրապարակել է «Սև այրի» ֆիլմի վերջնական թրեյլերը: Ինչպես ներկայացնում է gazeta.ru-ն, ֆիլմը նկարահանված է կոմիքսների նույնանուն հրատարակության հիման վրա և դառնալու է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի 24-րդ մասը։
Ռեժիսոր Քեյթ Շորթլանդի ֆիլմում գլխավոր դերը կկատարի հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը՝ մարմնավորելով հատուկ գործակալ Նատաշա Ռոմանոֆին: Ֆիլմում նկարահանվել են նաև Ֆլորենս Փյուն, Դևիս Հարբորը և ուրիշներ:
Ժապավենի սյուժեն պատմում է իրադարձությունների մասին, որոնք նախորդել են Ռոմանոֆի՝ Վրիժառուների թիմում հայտնվելուն։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է ապրիլի 24-ին։