Այն բանից հետո, ինչ «Եվրատեսիլ 2019» երաժշտական մրցույթի բոլոր մասնակիցները, բացառությամբ «Little Big» խմբի, ներկայացրել են իրենց երգերն ու տեսահոլովակները, բուքմեյքերները տվել են պոտենցիալ հաղթողի անունը։ Այս մասին հայտնում է «Eurovisionworld»-ը։
Մասնագետների կարծիքով հիմա ամենից շատ շանսերն ունի Բուլգարիայի ներկայացուցիչը՝ երգչուհի Վիկտորյան։
Վերջերս նա YouTube-ում ցուցադրել է իր «Tears getting sober» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։
Երկրորդ հորիզոնականում բուքմեյքերների կարծիքով կլինի Իսլանդիան ներկայացնող «Gagnamagnið» խումբը, իսկ երրորդում` լիտվական «The Roop» խումբը։
Ռուսաստանը ներկայացնող արտիստներն իրենց տեսահոլովակը կներկայացնեն մարտի 12-ին «Вечерний Ургант» հաղորդման շրջանակներում։