Հոնքերը մարդկանց արտաքինի շատ կարևոր մասն են կազմում, ուստի հարկավոր է, որ դրանք միշտ լինեն խնամված: Ամենից հաճախ հոնքերի նոսրությունը պայմանավորված է լինում սխալ խնամքով:
Խիտ հոնքեր ունենալու համար հարկավոր է օգտագործել տարբեր յուղեր:
Շատերն օգտագործում են գերչակի յուղ․ այս յուղը պայքարում է միկրոօրգանիզմների դեմ, որոնք կարող են արագացնել մազերի աճը:
Մի մոռացեք նաև ձիթապտղի յուղի մասին։ Վիտամին E-ի շնորհիվ ձիթապտղի յուղը խթանում է մազերի աճը, հաստացնում դրանք:
Սոխի հյութը նույնպես կարող է օգնել ձեզ: Սոխը նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են հոնքերի աճի համար: Սոխի օգնությամբ կարելի է պայքարել նաև մազաթափության դեմ։ Այն բուժում է գլխամաշկն ու ամրացնում է մազարմատները։
Եթե բնությունը ձեզ խիտ, գեղեցիկ հոնքերով չի օժտել, ապա օգնության կհասնի դաջվածքը:
Հոնքերի դաջվածքի ամենատարածված եղանակներից մեկը մազայինն է: Այս մեթոդով դաջելու ժամանակ նկարվում է յուրաքանչյուր մազը:
Երկրորդ տեղում է 3D դաջվածքը: Այս դաջվածքն առավել սազում է տարեց կանանց, որոնց մոտ հորմոնալ փոփոխությունների ֆոնին հոնքերի մազերը թափվում են կամ ընդհանրապես չեն աճում: Այսպիսի միջամտությունը կնոջը թույլ է տալիս ավելի երիտասարդ տեսք ունենալ:
Սա ոչ թե պարզապես նորաձևության հերթական թրենդն է, այլ անհրաժեշտություն, որը դեկորատիվ կոսմետիկայի հրաշալի այլընտրանք է դառնում: