Ռուսական Comedy Club հումորային ակումբի ներկայացուցիչ Գարիկ Մարտիրոսյանը պատմել է՝ ինչպես է վերաբերվում այն փաստին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղին սկսել է Ուրախների և հնարամիտների ակումբից: Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը:
Հայազգի հումորիստը կարծում է, որ Զելենսկին նախագահ դառնալու նվաճումով «կյանքի իմաստից զրկել է» ՈւՀԱ-ի անդամներին:
«Վլադիմիր Զելենսկին կյանքի իմաստից զրկել է Ուրախների և հնարամիտների ակումբի բոլոր անդամներին: Մի անգան ինձ մոտ եկան Ռուսլան Բելին և Տիմուր Կարգինովն ու ասացին. «Արի քեզ համար սթենդ ափ համերգ կազմակերպենք»: Ես ուրախացած համաձայնվում եմ, ու այդ պահին հեռուստացույցով տեղեկացնում են, որ Զելենսկին իր թեկնածությունն է դրել Ուկրաինայի նախագահական ընտրություններում: Մարդը ղեկավարում է հսկայական երկիր, իսկ դու մտածում ես, արդյոք վաղը քո կատակը կհաջողվի»,- ասել է Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը 1993-ից 2002 թվականներին խաղացել է Ուրախների և հնարամիտների ակումբի «Նոր հայեր» թիմում։