Վայնշտայնը դատավճռի հրապարակումից մի քանի ժամ անց հոսպիտալացվել է

Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը հոսպիտալացվել է կրծքավանդակի ցավերի պատճառով՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նրան դատապարտել են 23 տարվա ազատազրկման՝ սեռական բնույթի հանցագործություն կատարելու համար, հայտնում է CNN- ը՝ վկայակոչելով նրա ներկայացուցիչ Իուդա Էնգելմայերին:

Չորեքշաբթի Նյու Յորքի նահանգի Գերագույն դատարանը Վայնշտայնին դատապարտել է 23 տարվա ազատազրկման: Ամբաստանյալը դահլիճում է հայտնվել ձեռնաշղթաներով և սայլակով. մարտի սկզբին նա ենթարկվել է սրտի ստենտավորման:

Դատավճռից մի քանի ժամ անց Վայնշտայնը բանտից ուղարկվել է Մանհեթենի Bellevue հիվանդանոց՝ կրծքավանդակի ցավերի պատճառով: Դատապարտյալի առողջությունը ստուգվել է, որից հետո նա գիշերը անցկացրել է հիվանդանոցում։