ԱՄՆ-ում չեղարկվել է Բիլի Այլիշի համերգային շրջագայությունը

Բիլի Աիլիշը թվիթերյան իր էջում գրառում է կատարել իր «Where Do We Go» համերգային շրջագայությունը դադարեցնելու մասին։ Պատճառ ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածուման վտանգն է։ Երգչուհին իր համերգների անցկացման նոր ամսաթվերը կհայտարարի ավելի ուշ:

Բիլիի շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում  մեկնարկել էր մարտի 9-ին: Նրան հաջողվել է ելույթ ունենալ Մայամի քաղաքում, որտեղ նա դուրս է եկել բեմ և ելույթ ունեցել ընդդեմ բոդիշեյմինգի՝ ցույց տալով իր մարմինը։