Լեդի Գագան ուրախացրել է իր երկրպագուներին՝ հայտնելով, որ շուտով կներկայացնի իր նոր գիրքը՝ «Բարության ալիք»-ը։
Այս մասին հայտնում է NME լրատվամիջոցը։
Գրքում ոգեշնչող, կարճ պատմություններ են, որոնք երիտասարդների իրական կյանքից են։ Գիրքը պատմությունների ժողովածու է մի գրողի մասին, ով վերջապես հասկացել է՝ ինչ է սերը, սիրո ուժը, դպրոցում երկար տարիներ հալածվելուց հետո։
Պատմության հերոսը ցույց է տալիս ճանապարհներ հոգեբանական առողջության կարծրատիպերի դեմ պայքարելու համար և ստեղծում է անվտանգ տարածք ԼԳԲՏ ներկայացուցչի համար։
Ենթադրվում է, որ գիրքը լույս կտեսնի սեպտեմբերի 22-ին։
Երգչուհին նախագիծն անվանել է «Ամենօրյա բարի գործերի մարմնավորում, որոնք ոգևորում և հույս են ներշնչում»։
«Եթե այդ պատմությունները որևէ մեկին դրդեն գոնե մեկ լավ արարքի, մեր առաքելությունը կատարված կհամարվի»,-հավելել է Լեդի Գագան: