ԵՎա Մենդես
Դերասանուհին ամուսնու ՝ Ռայան Գոսլինգի հետ միասին խնամքով թաքցնում որ իր երկրորդ հղիությունը մինչև վերջին պահը։ Զույգի դուստրը՝ Ամադա Լին, ծնվել է 2016-ի ապրիլի 29-ին։ Մարդիկ դերասանուհու ծննդաբերությունից ընդամենը երկու շաբաթ առաջ են տեսել նրան ու տեղեկացել, որ նա հղի է։
Քայլի Ջեներ
2018-ի փետրվարի 1-ին իր դստեր՝ Սթորմիի ծնվելուց հետո Քայլին իր ինստագրամյան էջում գրել է. «Ցավում եմ, որ ձեզ մթության մեջ էի պահում: Ես հասկանում եմ, որ դուք ինձ հետ եք իմ բոլոր ուղևորությունների և արկածների մեջ, բայց իմ հղիությունը միակ բացառությունն էր, որի մասին ես չհամարձակվեցի հայտարարել: Ես ուզում էի հղիության ընթացքում սթրեսի չենթարկվել, քանի որ երեխաները մոր միջոցով զգում են ամեն ինչ»:
Աննա Կուրնիկովա
Հունվարի 30-ին ծնվեց Էնրիկե Իգլեսիասի և թենիսիստուհու երրորդ դուստրը: Կուրնիկովայի հղիությունը թաքցնում էին մինչև վերջին շաբաթները: Զույգի առաջնեկները՝ երկվորյակներ Նիկոլասը և Լյուսին նույնպես գաղտնի են ծնվել։ Էնրիկեն և Աննան աշխատում են հնարավորինս փակ պահել իրենց անձնական կյանքը։