Ճիշտ ընտրված օծանելիքը կնոջն ավելի ինքնավստահ է դարձնում։ Այն ընդգծում է նրա ուժն ու գրավչությունը։ Մեր օրերում օծանելիքների մեծ տեսականին կանանց հնարավորություն է տալիս ընտրել իրենց անհատականությունն առավելագույնս ընդգծող բույրը։
Luxurylaunches-ը ներկայացնում է 2020թ. աշխարհի ամենաթանկ 5 բույրերը.
Caron Poivre
Այս յուրահատուկ բույրը ստեղծվել է 1954 թվականին՝ Caron օծանելիքի տան 50-ամյակի կապակցությամբ։ Այս բույրը համարձակ, ինքնատիպ և անմոռանալի է։ Այս օծանելիքի մեկ ունցիան արժե 815 ֆունտ։ Օծանելիքը նախատեսված է և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար։
Hermès 24 Fauberg
Այս օծանելիքից արտադրվել է ընդամենը 1000 սրվակ, և դա արտացոլված է գնացուցակում՝ 1500 դոլար մեկ ունցիայի համար։ Ստեղծված է հայտնի Hermès ֆրանսիական օծանելիքի տան կողմից: Այս եզակի բուրմունքը ներառում է հասմիկ, նարնջի ծաղիկների բույրը։ Օծանելիքը անվանվել է Փարիզի Hermes գլխավոր խանութի հասցեի պատվին։
Chanel Grand Extrait
Chanel-ը, հավանաբար, աշխարհի ամենահայտնի օծանելիքի անուններից է։ Chanel No 5-ի առաջին օծանելիքը թողարկվել է 1921թ.: Chanel Grand Extra-ն մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում: Դրա մեկ ունցիայի արժեքը 4200 դոլար է։
Baccarat Les Larmes Sacrees de Thebes
Մեկ ունցիայի համար 6800 դոլար արժողությամբ այս հրաշալի օծանելիքը Baccarat-ի երեք սահմանափակ քանակությամբ արտադրված բույրերից մեկն է։ Baccarat-ն իր առաջին օծանելիքը սկսել է արտադրել 1990-ական թվականներից սկսած, դրանք ներկայացված են անսովոր թափանցիկ բյուրեղապակյա բուրգ հիշեցնող սրվակներում։ Օծանելիքը պարունակում է երկու հազվագյուտ բաղադրիչ՝ խունկ և զմուռս, ինչպես նաև մուշկ, ճանդան և սաթ՝ ծաղկային նոտաներով։
Clive Christian No 1 Imperial Majesty
Այս հեղինակավոր օծանելիքը ստեղծվել է օծանելիքի համաշխարհային առաջատար արտադրողներից մեկի կողմից և արժե 12 725 դոլար, քանի որ պատրաստված է նուրբ և շատ օգտակար բաղադրիչներից, ներառյալ՝ թաիթյան վանիլ, հովտաշուշան, հիլ և այլն։ Օծանելիքի սրվակը շատ յուրահատուկ է, քանի որ այն պատրաստված է բյուրեղապակուց։ Այս օծանելիքը երկու տարբերակ ունի. կանանց համար՝ ծաղկային նոտաներով և տղամարդկանց համար։