64-ամյա Լարիսա Դոլինայի երկրպագուներն արդեն տարիներ շարունակ հետևում են, թե ինչպես է երգչուհին պայքարում ծերության դեմ։ Օրերս «Привет, Андрей!» հաղորդմանը Լարիսան ներկայացել է այնպիսի տեսքով, որ նրան շատերն անգամ չեն ճանաչել։
Բոլորը համաձայնվել են, որ Լարիսայի տեսքը հիասքանչ է։
Հանդիսատեսը նաև անչափ հավանեց նրա նոր ոճը․ նա հաճախ է սկսել կրել փայլուն գեղեցիկ զգեստներ ու խիստ, էլեգանտ կոստյումներ։
Այս ոճը նրան ավելի նրբագեղ ու երիտասարդ է դարձնում։
Լարիսա Դոլինան անցած 2019 թվականին բավականին մեծ գումարներ ու ժամանակ է ծախսել իր արտաքինի բարելավման համար։
Դա էր պատճառը, որ 2019 թվականի աշնանը Լարիսան շրջում էր ակնոցներով․ նա ցանկանում էր քողարկել պլաստիկ վիրահատության հետքերը։ Անցած ամառ արտիստը նաև նիհարել էր ու մինչ օրս պահպանում է գեղեցիկ կազմվածքը։
Սակայն Լարիսան այդ մասին խոսել չի սիրում, մնում է միայն հետևել, թե ինչպես է երգչուհին գնալով գեղեցկանում ու երիտասարդանում։