Աստղեր, որոնք հանուն դերի գիրացել, նիհարել կամ տգեղացել են

Սովորաբար մենք երկար ժամանակ մտածում ենք, մինչև արտաքին տեսքի հետ կապված արմատական փոփոխություններ կատարելը: Իսկ դերասանուհիները չեն կարող ընտրել, եթե վերջապես ստացել են սպասված և միգուցե իրենց կարիերայի համար բախտորոշ դերը։ Նրանք պետք է գործեն ըստ սցենարի և հնարավորինս նմանվեն որոշված կերպարին: Այս հայտնի կանայք դիմել են ծայրահեղ մեթոդների՝ իրեց դերին համապատասխանելու համար։ Այդ փոփոխությունները տարբեր են՝ քաշի ծայրահեղ կորստից կամ ճաղատանալուց մինչև տասնյակ կիլոգրամների կուտակում։

Ռենե Զելվեգերը Բրիջիթ Ջոնսի դերի համար ստիպված է եղել կիլոգրամ հավաքել, որպեսզի ավելի խոշոր երևա և հասարակ տեսք ունենա։ Այդ նույն քայլին դերասանուհին գնացել է նաև ֆիլմի երկրորդ մասում նկարահանվելու համար։

Գեղեցկուհի դերասանուհի Շարլիզ Թերոնը այնպես էի փոխվել սերիական մարդասպանի կերպարը մարմնավորելու համար, որ նույնիսկ երկրպագուներից շատերը չէին հավատում, որ այդ դերում իսկապես նա է։ Արհեստական տգեղ ատամնաշարը, գրիմով արված սպիերն ու հավաքած կիլոգրամները անճանաչելի էին դարձրել դերասանուհուն։

Բլեյք Լավլին շոկի էր ենթարկել իր երկրպագուներին՝ խաղալով թափառաշրջիկ կնոջ դերում։ Նուրբ ու գեղեցիկ դերասանուհին ներկայացել էր այտուցված դեմքով, անխնամ և փնթի տեսքով։

Դեմի Մուրը լեյտենանտ Ջորդան Օ Նիլի դերում հանդես գալու համար ստիպված եղավ հրաժարվել իր գեղեցիկ վարսերից։ Ճաղատանալուց բացի, դերասանուհին անցել է հատուկ ֆիզիկական պատրաստվածության կուրսեր, որոնք նրա մարմինը ավելի կոպիտ և տղամարդկային էին դարձրել։