Այս սեզոնի մենյուի հիմնական ուտեստը խխունջներն են: Բայց ոչ թե սպագետտիի հետ մատուցվող, այլ զարդերի տեսքով: Խխունջների տեսքով կախազարդերը, ապարանջաններն ու ականջօղերը ներառված են «Balenciaga»-ի, «Marine Serre»-ի, «Oscar de la Renta»-ի և «Prada»-ի հավաքածուներում: Դիզայներները խորհուրդ են տալիս լողափի թեմատիկայով զարդերը համադրել խիստ ու դասական ոճի բաճկոնների, կոկիկ վերնահագուստների, նկարազարդ շապիկների և նուրբ զգեստների հետ։