Համացանցում հրապարակվել է «Մեծը» հեռուստասերիալի նոր թրեյլերը, որը պատմում է ռուս կայսրուհի Եկատերինա Երկրորդի մասին:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, հեռուստասերիալը հեռարձակվելու է Hulu կայքում: Ընկերության ներկայացրած թրեյլերը հումորային տարրեր է պարունակում:
Հեռուստաշոուի ռեժիսորն է Թոնի ՄքՆամարան: Հեղինակների խոսքով՝ սերիալը «հիմնված է պատմական փաստերի վրա»:
Գլխավոր դերը կատարում է Էլ Ֆենինգը, որը մարմնավորում է երիտասարդ կայսրուհուն: Ըստ սյուժեի՝ ապագա կայսրուհին ամուսնանում է գործող ղեկավար Պետրոս Երրորդի հետ, որին սերիալում մարմնավորում է Նիկոլաս Հոլթը:
Սերիալի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի մայիսի 15-ին։