Շատ հայտնի մարդկանց նման, Ռիտա Օրան նույնպես անցել է ինքնամեկուսացման ռեժիմի: Երգչուհին ապարդյուն չի կորցնում իր ազատ ժամանակը և այն նվիրում տնային մարզումներին: Մոտիվացիայի համար նա նույնիսկ իր ինստագրամյան էջի «Stories» բաժնում լուսանկար է տեղադրել: Նկարում աստղը ցույց է տվել իր գղեցիկ կազմվածքը՝ կարմիր լողազգեստով։
Ռիտան գալիք ամառային արձակուրդը վայելելու հույսը չի կորցնում և ակտիվորեն պատրաստվում է լողափի սեզոնին: Նա դա ապացուցել է իր հաջորդ լուսանկարով։ «Ո՞վ է առողջ մնում այս ամբողջ ընթացքում» – սպորտային հագուստով իր լուսանկարը մակագրել է Ռիտան։ Երգչուհին իր օրինակով ցույց է տալիս, որ տնային մեկուսացումը դեռ պատճառ չէ սպորտը թողնելու համար։