Դիզայներ Ամինա Մուադին հեղափոխություն արեց նորաձևության մեջ, հորինելով բարձրակրունկ կոշիկների նոր կրունկ։ «Square Shot Glasses» կոչվող կրունկի ձևը դարձել է «Amina Muaddi» ապրանքանիշի տարբերակող նշանը։ Այս տարվա գարնան ու ամառվա սեզոնի համար դիզայները ներկայացրել է կոշիկների հավաքածու, որոնք հավակնում են դառնալ ամենաոճային կանանց սիրելի կոշիկներից։