Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը The Wall Street Journal հրատարակությանը տված իր նոր հարցազրույցում վերահաստատել է նախագահ Դոնալդ Թրամփին իր աջակցությունը, որին նախկինում իր «եղբայրն» էր անվանել։
Ուեսթը նշել է, որ մարդիկ իր ռասայի պատճառով ենթադրություններ են անում իր քաղաքական հայացքների վերաբերյալ՝ ենթադրելով, թե ինքը պետք է դեմ լինի Թրամփի գաղափարներին։
«Ամերիկան կրկին հզոր դարձնելու» կոչով գլխարկը կրելու համար հանրությունից ստացած բացասական վերաբերմունքն Ուեսթը համեմատում է խտրականության հետ։ «Դա հիշեցնում է ինձ նախքան հայտնի դառնալս ամեն ռեստորան մտնելիս մարդկանց՝ ինձ ուղղված կասկածով լի հայացքները․ ասես ես մտել էի այնտեղից ինչ-որ գողություն անելու․․․․»,-նշել է նա։
Ուեսթը շարունակում է գովաբանել Թրամփին անգամ երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում, երբ համավարակի հետևանքով երկրում առանց աշխատանքի մնացած մարդկանց ու վարակակիրների թիվը, ինչպես նաևԹրամփին ուղղված քննադատություններն ավելանում են, գրում է աղբյուրը։