Միլանում տեղակայված Armani Group-ը հայտարարել է այն մասին, որ իր արտադրական ողջ հզորություններն ուղղում է առաջնագծում աշխատող բժիշկների ու բուժքույրերի համար մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթների արտադրությանը։
Նորաձևության տունը 2 մլն եվրոյի կհասցնի Իտալիայի հիվանդանոցներին նվիրաբերվող միջոցների ֆոնդը։ Այս մասին հայտնում է տեղական ANSA գործակալությունը՝ հղում անելով Armani-ի հայտարարությանը։
Նորաձևության այլ տներ նույնպես ռեսուրսներ են առաջարկել բժշկական պարագաների արտադրության հարցում։