Սիրուշոն բավականին ակտիվ է Ինստագրամում և հաճախ է նոր հրապարակումներով հանդես գալիս: Թեև նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրելու առիթ չի տալիս՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ։
Իր Ինստագրամում երգչուհին նոր տեսանյութ է հրապարակել, որում կատարում է Ջիվանու «Ձախորդ Օրեր» ստեղծագործությունը։ Զգացմունքային հոլովակին կից Սիրուշոն գրել է․ «Չվհատվեք. . . Կուգան ու Կերթան… )))», ապա հավելել է «Ձախորդ Օրեր» և «Ջիվանի» հեշթեգերը։
Հետևորդներն իրենց հիացմունքն են արտահայտել երգչուհու կատարման վերաբերյալ և մեկնաբանություններում գրել են․ «Ամեն նոտայիդ հետ սիրտս շարժվում է։ Ասելու չէ, թե ինչ սիրուն ես երգում», «Խոսքեր չկան», «Քո ձայնը լսելուց հետո էլ վհատվել կլինի…Արտակարգ», «Հզոր ձայն»։
https://www.instagram.com/tv/B-Pj1B7APDF/?utm_source=ig_web_button_share_sheet