Սրտի համար ամենավտանգավոր ուտելիքներն են թխվածքներն ու կիսաֆաբրիկատները: Այդ մասին իսպանացի սրտաբան Պաբլո Կանեպան հայտնել է La Vanguardia հրատարակությանը:
Ըստ նրա՝ այդ ուտելիքները հանգեցնում են քաշի ավելացման, ինչպես նաև կարող են բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և առաջացնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման վտանգ:
Փորձագետը հաստատել է, որ հարկավոր է հրաժարվել ալկոհոլային և ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքներից, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ աղից:
Հագեցած ճարպերով հարուստ կարմիր միսը նույնպես կարող է վնաս հասցնել օրգանիզմին: Նախապատվությունը պետք է տրվի հավին:
Բժիշկը նաև խորհուրդ է տալիս ուտել ավելի շատ ընկույզ, որոշ տեսակի ձկներ և ավոկադոյի սերմեր:
Սրտի կաթվածի հակվածություն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում հետևել միջերկրածովյան սննդակարգին: