Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խախտել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով կիրառված կարանտինի պայմանները:
Ֆուտբոլիստը հայրենի Ֆունշալում շրջել է ընկերուհու՝ Ջերոջինա Ռոդրիգեսի և երկու երեխաների հետ: Լուսանկարն արել է տեղի ֆոտոլրագրողներից մեկը: Հայտնում է Sportfinding-ը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն 1 մլն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Պորտուգալացի հարձակվողի նվիրատվության մի մասը ուղղվել է Լիսաբոն, մյուսը մասը՝ Պորտու: