Հայտնիներ, որոնք մի քանի անգամ են կրում նույն հագուստը

Մենք սովոր ենք հայտնի մարդկանց տեսնել միշտ նոր հագուստներով, բայց նրանից ոմանք, ինչպես և մենք, ունեն սիրելի հագուստներ, որոնք կրում են ավելի քան մեկ անգամ։ Պապարացիները այդպիսի առիթներն իհարկե աչքաթող չեն անում և ֆիքսում են հայտնի մարդկանց՝ նույն հագուստը կրելիս։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդպիսի հայտնիներից մի քանիսի լուսանկարները։

 

Սելենա Գոմես

Այս զգեստը երգչուհին հագնում էր 2017-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին: Ի դեպ, այս երանգն այժմ նորաձև է, այնպես որ, եթե նա դեռ չի ազատվել այս զգեստից, կարող է ևս մեկ անգամ հագնել:

Հեյլի Բիբեր

Հեյլին նորաձևության սիրահար է: «Yeezy» ապրանքանիշի հագուստով նրան նկատել են երկու անգամ, իսկ 2017-ին Փարիզում, նա կրկին չի հրաժարվել դրանից:

Քեյթ Միդլթոն

Քեմբրիջի դքսուհին նույն հագուստով ներկայացել է 2017-ի փետրվարին, 2011-ի փետրվարին և 2014-ի օգոստոսին։ Դքսուհին շատ է սիրում «Luisa Spagnoli» ապրանքանիշի այս կարմիր կոստյումը։

Սոֆի Լորեն

Դերասանուհին այս երեկեյան զգեստը կրել է երկու շատ կարևոր միռջոցառումների ժամանակ՝ «Ոսկե Գլոբուսի» և Իտալիայի միավորման տարեդարձի օրերին։

Հելենա Բոնեմ Կարտեր

Հելենան հասկացավ, որ այս կերպարն իրե շատ է սազում և ավելի հաճախ սկսեց հայտնվել դրանում: Նա կրեց այս հագուստը 2010-ին կայացած երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, այնուհետև 2011-ին՝ «BAFTA»-ի երեկույթին։

Ջեյն Ֆոնդա

2016-ին Ջեյնը «YSL» բաճկոնով մասնակցեց Բեվերլի Հիլզում կազմակերպված երեկույթիներից մեիկին, այնուհետև մասնակցեց Իվ Սենթ Լորանի շոուին:

Քրիստեն Դանսթ

Այս լուսանկարներն արվել են 13 տարի տարբերությամբ: Քիրստենն առաջին անգամ այս ժանյակազարդ զգեստով հայտնվել է «Vanity Fair» երեկույթի ժամանակ, իսկ 2017 թվականին «Chopard» ապրանքանիշի երեկույթին։