Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին,  մարտի 31-ին մահացել է։
«Բառեր չունեմ նկարագրելու վիշտը կապված կնոջս՝ Արիանեի մահվան հետ։ Նա խելացի, աշխատասեր և ուրախ մարդ էր, ով ապրեց գեղեցիկ կյանք։ Սիրում եմ քեզ, ննջի՛ր խաղաղությամբ»,-գրել է Արոնյանը Twitter-ում։

Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։
Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թվականին։