Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, հույս ունեն, որ կունենան նաև երկրորդ երեխան: Մարքլը պատրաստ է ծննդաբերել երկրորդ անգամ, գրում է The Hits-ը:
Հիշեցնենք՝ նրանց առաջնեկը՝ Արչին, արդեն 1 տարեկան է: Ընտանիքն այժմ հեռացել է Բրիտանիայից և հաստատվել է Լոս Անջելեսում:
«Նրանք շուտով կզբաղվեն այդ հարցով, պարզապես պետք է հաստատվեն նոր վայրում, հարմարվեն նոր շրջապատին և որքան հնարավոր է շատ ուշադրություն հատկացնեն Արչիին»,- հաղորդել է պարբերականը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեգան Մարքլն արգելել է Հարիին վերադառնալ Մեծ Բրիտանիա: Արքայազնն անհանգստանում էր իր հոր առողջության համար, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։