Ռուսական ոսկերչական իրերի բրենդը սկսել է նոր տեսակի կորոնավիրուսի տեսքով կախազարդեր վաճառել։ Վիրուսի տեսքով ոչ մեծ արծաթե կախազարդերը վերջին ժամանակներս դարձել են բրենդի ամենավաճառվող զարդերից մեկը, գրում է korrespondent.net կայքը։
«Մեզ խնդրեցին, մենք պատրաստեցինք․․․ կայքում տեղ գտած այս նոր տարբերակն է հենց ամենապահանջվածը դարձել»,- ասվում է բրենդի ինստագրամյան հրապարակման մեջ։
Այս ոչ սովորական զարդի ստեղծողներն առաջարկում են այն որպես ինքնատիպ թալիսման կրել, որը հետագայում հաղթահարած դժվարությունների մասին կհիշեցնի։
Օգտատերերը երկու խմբի են բաժանվել․ նրանց, ում դուր է գալիս զարդը, և նրանց, ովքեր կտրուկ դեմ են արտահայտվում երևույթին և նշում, որ երբեք նման կախազարդ չեն կրի։