«Շանթ» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ ստեղծված կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ապրիլի 2-ից կդադարեցվի «Երկուսով» հեռուստասերիալի ցուցադրությունը: «Շանթն» արտակարգ դրության այս պայմաններում նպատակահարմար չի գտնում շարունակել սերիալի նկարահանումները։
«Շանթ» ՀԸ-ն հայցում է բոլոր հեռուստադիտողների ներողամտությունն ու խնդրում ըմբռնումով մոտենալ:
Երբ համավարակը հաղթահարված կլինի նաև մեր երկրում, «Շանթն» առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջապես կվերականգնի սերիալի ցուցադրությունը: