Նախօրեին 48-ամյա Քրիստինա Օրբակայետեի և 42-ամյա Միխայիլ Զեմցովի դուստրը՝ Կլավդիան դարձավ ութ տարեկան: Ծնողները որոշել էին մեծ շուքով նշել աղջկա ծնունդը, բայց ինքնամեկուսացման ռեժիմի պատճառով Կլավդյայի ծննդյան տարեդարձը նշվեց նեղ ընտանեկան շրջանակում:
Օրբակայետեն դստեր համար պատվիրել էր վարդագույն տորթ, որը զարդարված էր թիթեռներով և ծաղիկներով «Ծնունդդ շնորհավոր, Կլավդիա» մակագրությամբ: Միայն ամենամոտ մարդկանց՝ մայրիկի և հայրիկի ներկայությամբ աղջիկը փչել է տոնական մոմերն ու երազանք պահել։ Դստեր ծննդյան օրը Քրիստինան Ինստագրամի իր էջում տեղադրել է իր Կլավդիայի լուսանկարը և մակագրել այն հետևյալ խոսքերով․ «Իմ քնքուշ հրեշտակ՝ Խոյի բնավորությամբ: Ծնունդդ շնորհավոր, Կլավոչկա»։