Hermes նորաձևության տան նախկին դիզայներ Լեյլա Մենշարին մահացել է 93 տարեկան հասակում, Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն՝ հղում անելով նորաձևության տան մամուլի ծառայությանը:
Պարբերականի տվյալներով՝ նա վարակված էր կորոնավիրուսով:
1961 թ.-ից Մենշարը միացել է «Հերմեսի» դիզայներական թիմին և մի քանի տասնամյակ՝ մինչև 2013 թվականը, աշխատել է որպես Փարիզում ընկերության գլխավոր բուտիկի գեղարվեստական ղեկավար:
«Նա ցուցափեղկիցթատրոն ստեղծեց, որը բաց էր այլ աշխարհների համար»,- նշված է նորաձևության տան հայտարարությունում։